«Ոնց որ արդեն չափերն անցնում եք, հարգելի լիբերտարիստներ և գլոբալիստեր». Արթուր Ղազինյան
«Ոնց որ արդեն չափերն անցնում եք, հարգելի լիբերտարիստներ և գլոբալիստեր». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Ոնց որ արդեն չափերն անցնում եք, հարգելի լիբերտարիստներ և գլոբալիստեր։
Հայ Առաքելական Եկեղեցին իր կիրակնօրյա պատարագները անց է կացնում կանոնավոր կերպով և հավատացյալների մատուցում է հոգևոր ծառայություններ։
Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում, հաճախել պատարագի, թե՞ ոչ և ՈՉ ՈՔ, հատկապես օտարերկրյա գործակալական ցանցերի ներկայացուցիչները, իրավունք չունի քննադատել և մեղադրել Եկեղեցուն։
ԴԱ ՁԵՐ ԳՈՐԾԸ ՉԷ, ձեր գործը պատվերով գրելն ու խոսելն է, ձեր խնդիրը Հայ Առաքելական Եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն դարձնելն է՝ Կայքի խոսքին կամ Եհովայի վկաներին հավասար։
Ձեզ նյարդայնացնում է Եկեղեցու սահմանադրական ինստիտուտ լինելու փաստը և դուք ամեն ինչ անելու եք, որ այս իշխանության կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Առաքելական Եկեղեցու մասին դրույթը հանվի Սահմանադրության միջից։
Ասեմ ձեզ, որ ձեզ խորը հիասթափություն է սպասվում, Առաքելական եկեղեցին եղել և մնալու է Ազգային կրոնական սահմանադրական ինստիտուտ՝ ի հեճուկս այսօրվա իշխանության և նրան սատարող տարբեր սատելիտների։
Այնպես որ, հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Հայ Առաքելական Եկեղեցուց և զբաղվեք ձեր սրտի վարչապետով ու նախարարներով»։