Մամուլ

Ողջ դատարանը լացում էր. կալանավորել է Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա աղջիկ օգնականը

Ողջ դատարանը լացում էր. կալանավորել է Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա աղջիկ օգնականը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։

ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը: Հայտնել էինք, որ նա ձերբակալվել է:

Նշենք, որ աղմկահարույց այս գործով կալանավորված են նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Արուսյակ Ալեքսանյանի օգնականի փաստաբան Գարիկ Գալիկյանը խորը ցավոց հայտնեց, որ կալանավորվածը 22-ամյա աղջիկ է, ինչի համար ինքը ցավում է:

Ի դեպ երիտասարդ օգնականին կալանքի տարած դատավորը հայտնի Թմբուկ անվանմամբ դատավոր Դավիթ Արղամանյանն է:

Ո՞վ է նա։ 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, Արղամանյանը, ոչ ավել ոչ պակաս, հայտնի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկն էր զարկում։

Դրանից հետո նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական։ 2021 թվականին էլ նշանակեցին մինչդատական քրեական վարույթով դատավոր։

Կիսվել