Ողբերգություն Իտալիայի մայրուղում. ինքնաթիռը մխրճվել է ավտոմեքենաների մեջ և պայթել
Իտալիայի Բրեշիա նահանգի Ազզանո Մելլա համայնքի A4 և A21 մայրուղիները միացնող մայրուղում հուլիսի 22-ին թեթև շարժիչով ինքնաթիռի մասնակցությամբ սարսափելի վթար է տեղի ունեցել, հաղորդում են տեղի լրատվամիջոցները։
Փոքր ինքնաթիռը կորցրել է կառավարումը, ընկել է ավտոճանապարհի վրա և պայթել՝ ստեղծելով բոցի բռնկում, որի միջով անցել են ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, վարորդներին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից՝ չնայած իրենց ավտոմեքենաներին պատճառված վնասին։
Վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 75-ամյա հայտնի փաստաբան Սերխիո Ռավալիան և նրա 65-ամյա ընկերուհին՝ Աննա Մարիա Դե Ստեֆանոն։
Վթարի պահը արձանագրել են տեսախցիկները։ Վթարի պատճառների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։