Մամուլ

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ջրավազանից դուրս է բերվել 14- ամյա տղայի դի

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ջրավազանից դուրս է բերվել 14- ամյա տղայի դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ԱԻն ՓԾ թիվ  64  հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արկադի Աբովյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը:

erexa loxavazan di

Լրացուցիչ կանչով ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 30  ՀՋՋ-ից 1 մարտական հաշվարկ: Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից, տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին:

erexa jrambar

Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգսյանը:

Կիսվել