Մամուլ

Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ ՌԴ զորամասի ուղեկալի տարածքում 24-ամյա հովիվը 70մ բարձությունից վայր է ընկել

Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ ՌԴ զորամասի ուղեկալի տարածքում 24-ամյա հովիվը 70մ բարձությունից վայր է ընկել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:30-ի սահմանններում ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Մանուկյանը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Անիի համայնքի Անիպեմզա գյուղի վարչական տարածքում ժայռից քաղաքացին վայր է ընկել և մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Անիի բաժնի պետ Խաչատուր Պետրոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Շիրակի մարզային փրկարարական վարչությունից 1 մարտական հաշվարկ:

voxbergakan depq

Փրկարարներն ու ոստիկանները Ռուսաստանի Դաշնության N զորամասի  N ուղեկալի տարածքից դուրս են բերել Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 24-ամյա Արսեն Դավթյանի դին:

Փրկարարները բավականին անանցանելի հատվածից են դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկանները պարզել են, որ  նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ա. Դավթյանը նշված ուղեկալի տարածքում ոչխարներ արածեցնելու ժամանակ սայթաքել և մոտ 70 մ բարձրությունից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Անիի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև Անիի համայնքի Անիպեմզա գյուղի վարչական ղեկավարը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հովիվ էր:

Կիսվել