Մամուլ

Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում փորված փոսում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում փորված փոսում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ավետիք Իսահակյան և Ստեփան Շահումյան փողոցների հատման վայրում, փոսի մեջ դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված փոսում հայտնաբերել են տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

Կիսվել