Մամուլ

Ողբերգական դեպք Ներքին Շորժա գյուղում․ դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է

Ողբերգական դեպք Ներքին Շորժա գյուղում․ դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանն ու բաժնի պետի տեղակալ Այվազյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանն  ու Վարդենիսի քննչական բաժնի պետը:

hoviv

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանն էր, ում Ներքին Շորժա գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող դաշտում հայտնաբերել է Ներքին Շորժայի բնակիչ, 40-ամյա Արա Հակոբյանը:

Պարզվել է, որ Ս. Զոհրաբյանը մահացել է կայծակիի հարվածից: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Զիրոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նախրապան էր:

Կիսվել