Ողբերգական դեպք Լոռու մարզում. աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու կիսահոշոտված դի
Ողբերգական դեպք Լոռու մարզում. աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու կիսահոշոտված դի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքումյանը տեղեկություններ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի ձորում՝ քաղաքային աղբանոցի մոտ, դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բագրատունյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարներն ու ոստիկանները Ստեփանավանի քաղաքային աղբանոցի մոտ, գետի աջ ափին հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Վ. Սուղյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված: Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: