Մամուլ

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ազնվաձոր համայնքի դաշտամիջյան հատվածում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ազնվաձոր համայնքի դաշտամիջյան հատվածում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 20:25-ի սահմաններում Արտակարգ իրվավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազնվաձոր համայնքին մոտակա դաշտամիջյան հատվածում ծառից կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից ու մինչ հրշեջ-փրկարարները կհասնեին, տեղի ուժերով հողանցման երկաթե սյունից քաղաքացիները իջեցրել են 30-35 տարեկան տղամարդու դի, այնուհետև հրշեջ-փրկարարները մոտ 2 կմ ոտքով դին մոտեցրել են երթևեկելի գոտի և հանձնել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներին:

shtap ognutyun diak

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է մահացածի իննքությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներին դեպքի մասին ահազանգել է Ազնվաձոր համայնքի ղեկավարը:

Կիսվել