Ողբերգական դեպք Լոռու մարզում․ հարազատները գիշերվանից որոնվող 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են ձորում՝ Opel-ի մեջ
Ողբերգական դեպք Լոռու մարզում․ հարազատները գիշերվանից որոնվող 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են ձորում՝ Opel-ի մեջ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, հուլիսի 17-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի Սվիներ թաղամասի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը։
Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները կողաշրջված վիճակում հայտնված Opel Astra մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին․ որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Ախթալա քաղաքի բնակիչ 55-ամյա Արմեն Սարաջյանն էր։