Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում. Նժդեհի շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Ողբերգական դեպք Երևանում. Նժդեհի շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոմեքենաների վրա կախված լարերը հեռացրել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարել մինչև կժամաներ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

eritasard di

Մինչ քննչական խումբը աշխատում էր, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգիս Խաչատրյանը տաք հետքերով պարզել է մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա  ընկել է նշված շենքի 7-րդ հարկից ու ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:

Քննիչ Դ. Դավթյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը և օպերատիվորեն է ժամանել նաև դի տեղափոխող բրիգադը:

Կիսվել