Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում կառուցվող էլիտար շենքում․ հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում կառուցվող էլիտար շենքում․ հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 25 խումբը կանչով մեկնել է Նազարբեկյան թաղամաս 41/1 հասցե, որտեղ նկուղային հարկում հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

txamardu di horan

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկութունների՝ մահացածը, ով Երևանի բնակիչ 55-ամյա Վարդան Ս․-ն է, նշված նոր կառուցվող շենքի 12-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել հորանում, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Դին դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները՝ դին պատգարակով մոտեցրել են դիատարին։

Կիսվել