Ողբերգական դեպք Երևանում. էլիտար շենքում, հայտնաբերվել է տղամարդու դի. նա բարձրությունից ընկել է երկաթե «արմատուրաների» վրա
Ողբերգական դեպք Երևանում. էլիտար շենքում, հայտնաբերվել է տղամարդու դի. նա բարձրությունից ընկել է երկաթե «արմատուրաների» վրա
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային 136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ օպերլիազոր Միքայել Գարակյանի գլխավորությամբ, պարզել են՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն էր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև, հայտնվելով երկաթե «արմատուրաների» վրա:
Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և ահազանգել են շտապօգնություն: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը: Նշված շինարարության մուտքի մոտ կար ցուցանակ, որում գրված է.
«Երևան, կենտրոն վարչական շրջան, Վերին Անտառային 136/11, բազմաբնակարան բնակելի համալիրի ստորգետնյա և վերգետնյա հարկերով հիմնակմաղքի շինարարական աշխատանքներ»:
Պատվիրատուն Երևանում հաշվառված «էԼԻԶ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ Երևանում հաշվառված «Բիդեք» ՍՊԸ-ն է, հեղինակային հսկողությունը իրականացնում է Երևանում հաշվառված «ՎԱ-ՄԱՅՆԴ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողութունը իրականացվում է «Արթուր Աբելյան Աշոտի» ԱՁ-ի կողմից:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: