Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ Տիգրան Մեծի պողոտայում կայանված Opel-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Երևանում․ Տիգրան Մեծի պողոտայում կայանված Opel-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, երբ մի քանի քաղաքացիներ մոտեցել են նրանց և հայտնել, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում իրենց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի և վաշտի հրամանատարները մոտենալով նշված վայր, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերում են տղամարդու դի։

Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրում է մահը։ 

Մինչ կժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, նույն վաշտի պարեկներ Ալիկ Հովհաննիսյանն ու Հայկ Բարսեղյանը սահմանազատել են տարածքը, տեղում կատարելով ուժեղացված ծառայություն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Մանուկ Ս․-ն էր։

Կիսվել