Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի
Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, Կիևյան կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Տիգրան Մելիքսեթյանը, Իսպիր Աղաջանյանը և կրտսեր պարեկ Ռաֆիկ Վարդանյանը։
Որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև նույն գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Դիաննա Ղազարյանը, պարեկներ Արկադի Ղազարյանը, Վոլոդյա Թադևոսյանը։
Այս պահին դեպքի վայրում դատաբժշկի հետ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Պապոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ տղա ասում էր, որ ինքը ճանաչում է մահացածին, ով Երևանի բնակիչ 24-ամյա Գրիգորի Կ․-ն էր։