Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ «Թումո» կենտրոնի հարևանությամբ գտնվող այգում հայտնաբերվել է ծառից կախված 41-ամյա կնոջ դի

Ողբերգական դեպք Երևանում․ «Թումո» կենտրոնի հարևանությամբ գտնվող այգում հայտնաբերվել է ծառից կախված 41-ամյա կնոջ դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ  Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորւթյամբ։

Քիչ առաջ Մաշտոցի ոստիկանները քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզել են դիակի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 41-ամյա Թեհմինե Բ․-ն էր։

shtapognutyun 1

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, որպեսզի քննչական խումբը տեղում կարողանա իրականացնի դեպքի վայրի զննություն։

Փրկարարներն ու ոստիկանները ծառից իջեցրեցին դին և մոտեցրեցին դի տեղափոխող ավտոմեքենային։

Կիսվել