Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ երիտասարդ տղան ավտոմեքենան կայանել է Դավթաշեն կամրջի վրա և իրեն ցած նետել

Ողբերգական դեպք Երևանում․ երիտասարդ տղան ավտոմեքենան կայանել է Դավթաշեն կամրջի վրա և իրեն ցած նետել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանել է Դավիթաշեն կամրջի վրա, անցել կամրջի վտանգավոր եզրագիծն ու իրեն ցած նետել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Վազգեն Դանիելյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

davtashen cac netvel

Դավթաշեն կամրջի վրա նույն վաշտի պարեկներ Արամ Կարապետյանն ու Մուշեղ Հովհաննիսյանը Opel մակնիշի ավտոմեքենայի տարածքը սահմանազատել են և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։ 

Դավիթաշենի կամրջի տակ էլ հայտնաբերված դիակի շուրջ տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանը, Կարեն Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը՝ մինչև կժամանի դատաբժիշկը։

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Կիսվել