Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է

Ողբերգական դեպք Երևանում․ բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանը և բաժանմունքի պետի տեղակալ Դավիթ Փանոյանը։

bernatar gnacq vraert

Դեպքի փաստով Մ․ Մուրադյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 63 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։

Բժիշկները նաև հավանաբար մահացածի հարազատներին տեղում բուժօգնություն ցուցաբերեցին, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել էր։

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա ալվարդ Թ․-ն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար գնացքավարի ինքնությունը և ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ գնացքավարը նկատել է գնացքի գծերի վրայով անցնող քաղաքացուն, մի քանի անգամ շչակ է միացրել, սակայն դա օգուտ չի տվել, իսկ գնացքը չէր կարող կտրուկ արգելակել։

Կիսվել