Մամուլ

Ողբերգական դեպք Երևանի «Երազ» այգում. քաղաքացին 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից վայր է ընկել

Ողբերգական դեպք Երևանի «Երազ» այգում. քաղաքացին 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից վայր է ընկել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից վայր է ընկել:

qaxaqaci ynknel

Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Ղարիբյանն ու Արմեն Ասլանյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

qaxaqaci ziplayn

Այս պահին տեղում աշխատում է ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

Կիսվել