Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանում կայանված ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
Սեպտեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում կայանված ավտոտնակի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված փողոցում կայանված «Fiat» մակնիշի ավտոտնակում հայտնաբերել են Գերմանիայի քաղաքացու դի։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։