Մամուլ

Ողբերգական դեպք Արարատում. հարազատներին չի հաջողվել փրկել ինքնասպանություն գործած 17-ամյա տղայի կյանքը

Ողբերգական դեպք Արարատում. հարազատներին չի հաջողվել փրկել ինքնասպանություն գործած 17-ամյա տղայի կյանքը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։

inqnaspanutyun gorcel

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Բ. Բ-ն է, ով իրենց տան նկուղում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Հարազատները նրան հայտնաբերել են, կտրել են պարանն ու փորձել օգնություն ցուցաբերել ու հիվանդանոց տեղափոխել, սակայն ճանապարհին նա մահացել է։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել