ՄամուլՏեսանյութ

Ողբերգական դեպք․ մարդատար գազելի վարորդը ղեկին մահացել է, մեքենան բախվել է էլեկտրասյանը (Տեսանյութ)

Ողբերգական դեպք․ մարդատար գազելի վարորդը ղեկին մահացել է, մեքենան բախվել է էլեկտրասյանը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդը մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում էլ եղել են մի քանի ուղևորներ, որոնց վարորդը Իջևանում գտնվող կարի արտադրամասից տանում էր տուն:

Տեսանյութը ստորև

Կիսվել