Մամուլ

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. 26-ամյա տղան ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն կամրջից ցած նետել

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. 26-ամյա տղան ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն կամրջից ցած նետել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Մինասյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Սուքիասյանը:

kamrjic netvel

Փրկարարները Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի միջից, մեծ դժվարությամբ դուրս են բերել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 26-ամյա Պարգև Բ.-ի դին:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քնչաիան կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Սեդրակյանի գլխավորությամբ, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ՝ վարչության պետի գլխավորությամբ, կամրջի վրա հայտնաբերել են Mini cooper մակնիշի ավտոմեքենան:

Պարզվել է, որ նշված ավտոմեքենան պատկանում է Պարգև Բ.-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ավտոմեքենան կայանել է կամրջի մոտ և իրեն ցած նետել:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կիսվել