Մամուլ

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. փրկարարները, բացելով տան դուռը, լոգասենյակում հայտնաբերել են տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. փրկարարները, բացելով տան դուռը, լոգասենյակում հայտնաբերել են տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Եղվարդ խոշորացված համայնքի Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի համանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Փրկարարները, բացելով տան դուռը, լոգասենյակում  հայտնաբերել են տանտիրոջ՝ 51-ամյա Ռուբեն Մ-ի դին:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, նույն վաշտի ավագ պարեկ Կամո Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Նվեր Գրիգորյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն:

Կիսվել