Ողբերգական դեպք՝ Էջմիածնում․ չգործող հյուրանոցի առաջին հարկում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ կախված դին
Ողբերգական դեպք՝ Էջմիածնում․ չգործող հյուրանոցի առաջին հարկում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ կախված դին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում գտնվող չգործով հյուրանոցային համալիրում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։
Ոստիկաններն ու քննիչները չգործող հյուրանոցի առաջին հարկում առաստաղին պարանով կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի։
Մինչ տեղում աշխատում է քննչական խումբըՈստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի և բաժանմունքի պետի տեղեկալա Ա. Ավագյանի գլխավորությամբ օպերատիվ ճանապարհներով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Զարինե Պ.-Ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։