Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Հայաստան ժամանած ՌԴ զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը:
Դեպքի մասին «Զվարթնոց»-ի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործութունների քննության բաժին, ոիտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ավագյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր և նա իր կնոջ հետ որպես զբոսաշրջիկ ժամանել էր Հայաստան: