Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. Նուբարաշենում՝ կիսակառույց շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Երևանում. Նուբարաշենում՝ կիսակառույց շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինությունում տղամարդու դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Զախարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել, տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արման Սողոմոնյանն ու Արմեն Հայրապետյանը։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները քննիչներն ու պարեկները շինության մեջ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 58-ամյա Երվանդ Գ-ի դին։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել