Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրը հայտնել է ոստիկանություն, որ դուստրը պատշգամբից իրեն ցած է նետել

Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրը հայտնել է ոստիկանություն, որ դուստրը պատշգամբից իրեն ցած է նետել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

inqnaspanutyun

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են  կատարել նույն վաշտի պարեկեր Արման Սիրեյանն ու Անահիտ Ասատրյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի բնակիչ՝ 51-ամյա Քրիստինե Պ-ն էր, ով, ըստ վերջինիս մոր հայտարարության, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան պատշգամբից ցած նետվելով։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ ավագ քննիչ Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կիսվել