Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի
Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու Երևանի քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Նարեկ Զոհրաբյանն ու Գոռ Ղազարյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին, մինչև ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում բերանքսիվայր հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։
Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։