Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 45-ամյա կնոջ մարմին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Ոստիկանները ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 45-ամյա Լուսինե Թ.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։