Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. բժիշկներն արձանագրել են նրա մահը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու պարեկները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված բժշկական կենտրոնի 5-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետությունից էր բռնագաղթել, բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում և 5-րդ հարկի թիվ 8-րդ հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած է նետել: