Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոր և նրա դստեր դիերը
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոր և նրա դստեր դիերը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին տեղեկություն է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տևական ժամանակ է, չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխվորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։