Մամուլ

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ օտարերկրացին կախվել է գյուղերից մեկում տանիքից

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ օտարերկրացին կախվել է գյուղերից մեկում տանիքից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորամարգ գյուղի սնկանոցի մոտ տղամարդու դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։

Ոստիկանները Նորամարգ գյուղի 9-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող մետաղից հավաքված կիսակառույց տնակում հայտնաբերել են տանիքից շորով կախվելու միջոցով ինքնասպան եղած մոտ 30-35 տարեկան օտարերկրյա քաղաքացու:

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը ազգությամբ հնդիկ է։

Կիսվել