Մամուլ

Ողբերգական դեպք՝ Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. հաստոցի մոտ ընկած վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. հաստոցի մոտ ընկած վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

sirius gorcaran diak

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Վահե Մինասյանն ու կրտսեր պարեկ Մելիք Սիմոնյանը սահմանազատել են տարածքը, մինչ կժամաներ դատական բժիշկը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչոթյան Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Հարություն Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում հայտնաբերել են նշված գործարանի աշխատակից՝ 72-ամյա Վ. Ա-ի դին՝ խառատի հաստոցի մոտ ընկած վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով։

Ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ մահացածը խառատի հաստոցի վրա աշխատելիս խախտել է աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել