Ողբերգական ավտովթար Ձորաղբյուրում․ գյուղապետարանի մոտ բախվել են «ԳԱԶ 66»-ն ու Renault-ն․ վերջինս կողաշրջվել է, կա 1 զոհ, 1 վիրավոր
Ողբերգական ավտովթար Ձորաղբյուրում․ գյուղապետարանի մոտ բախվել են «ԳԱԶ 66»-ն ու Renault-ն․ վերջինս կողաշրջվել է, կա 1 զոհ, 1 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 19․30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ, բախվել են «ԳԱԶ 66» և Renault մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, իսկ մեկ հոգու էլ օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի օգնության բրիգադը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից և ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին․ ժամանել են վարչության պետ Հովհաննես Չալաբյանն ու բաժնի պետ Կարեն Փթուկյանը։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Բախման հետևանքով Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում։