Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ 3 զոհերին փրկարարներնն ու պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, կան վիրավորներ
Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ 3 զոհերին փրկարարներնն ու պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 23։40-ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ի աջակողմյան հատվածում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 50 մետր), հայտնվել դաշտամիջյան հատվածում, բախվելով ապառաժ քարերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տեղափոխվել են՝ մեկը Հրազդանի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մեկը Սևանի ԲԿ։
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից մոտ 10մ հեռավորության վրա հայտնաբերել են մեկ տղամարդու դի, իսկ 40մ հեռավորության վրա 1 այլ տղամարդու դի, իսկ 70մ հեռավորության վրա մեկ այլ տղամարդու դի։
Հրշեջ-փրկարարներնն ու պարեկները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վթարի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խաումբը մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի և ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Գևորգ Բադոյանը։
Վթարի հետևանքով Գ․ Բադոյանն ու ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Քիշմիրյանն ու 26-ամյա Թոռնիկ Բադոյանը տեղում մահացել են։
Իսկ մյուս ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 26-ամյա Նարեկ Գրիգորյանն ու 26-ամյա Թաթուլ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ն․ Գիգորյանը «Սևանի», իսկ Թ․ Ավետիսյանը «Հրազդանի» բժշկական կենտրոններ։