Մամուլ

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. հիվանդանոց տեղափոխված հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. հիվանդանոց տեղափոխված հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի՝ Սգո սրահի դիմաց, բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

loru marz avtovtar

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-այա Նունուֆար Մարգարյանը, 35-ամյա Տիգրան Մարգարյանը և Է. Մելքումյանն ու նրա ուղևորներ, 64-ամյա Գոհար Դումիկյանը, 47-ամյա Արմինե Դունամալյանը և 28-ամյա Անահիտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ա. Հարությունյանը եղել է հղի և նրա 7 ամսակա երեխան հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է։

Կիսվել