Ողբերգական ավտովթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկ Մ-ի վարած «Mazda» և 34-ամյա Գարիկ Մ.-ի վարած «Lada» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով «Lada»-ի վարորդը տեղում մահացել է, «Mazda»-ի վարորդն ու «Lada»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Քրիստինա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել «Lada»-ի վարորդի մարմինը:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խըդըր Մահմուդյանն ու Կարեն Կարապետյանը:
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղաշրապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

