Մամուլ

Ողբերգական ավտովթար` Երևանում. Նորագավիթի «գայի պոստի» մոտ Toyota-ն մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր շրջվել է․ կա 1զոհ, 1վիրավոր

Ողբերգական ավտովթար` Երևանում. Նորագավիթի «գայի պոստի» մոտ Toyota-ն մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր շրջվել է․ կա 1զոհ, 1վիրավոր

Shamshayn.com-ը գրում է․ Այսօր փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 19։40-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գայի պոստի» մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին, մի քանի պտույտ շրջվելովգլխիվայր հայտնվել նախկին ՃՈ անշարժ պահակետի պատի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

toyota avtovtar noragavit

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 3-րդ և թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Լուսինե Սահակյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանը, պարեկ Շուշանիկ Վարդերեսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը բավականին լարված էր, քանի որ մահացածի ընկերները կարծում էին, որ նա չի մահացել ու պահանջում էին, որ շտապօգնությունը նրան տեղափոխի հիվանդանոց։

Սակայն 4 անգամ ժամանած շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են, որ նա մահացած է, սակայն դա նույնպես չէր հանգստացնում հավաքվածներին, ովքեր անընդհատ պնդում էին, որ նա ողջ է։

Իրավիճակը բավականին լարված էր, սակայն ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին, պարեկներին և օպերատիվորեն ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանին, պետի տեղակալ Արթուր Ադամյանին, ՓԾ Երևանի գնդի հրամանատար Ա. Իսախանյանին հաջողվեց իրավիճակը վերցնել իրենց հսկողության տակ, ինչից հետո դի տեղափոխող բրիգադի աշխատակիցները կարողացան դին տեղափոխել։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը քաղաքացիներն ու պարեկները դարձի բերեցին, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Կիսվել