Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավոր
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, Toyota-ի վարորդն էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանացել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննչի գլխավորությամբ:Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարաշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով շրջադարաձ է կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: