ՄամուլՏեսանյութ

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. երիտասարդ ամուսիններնն ու նրանց 3-ամյա տղան մահացել են

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. երիտասարդ ամուսիններնն ու նրանց 3-ամյա տղան մահացել են

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 23։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Վահե Հովհաննիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Աշտարակի կամրջի մոտ իր վարած «Vaz 21-06» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ է ընթացել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․ Հովհաննիսյանի ուղեվորներ Արագածոտնի մարզի բնակիչներ 22- ամյա Արմինե Թորոսյանը և 3-ամյա  Վաչե Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած  Աշտարակի ԲԿ  շտաբօգնության ավտոմեքենային ով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան փակել գազի բալոնի փականը, ապա ավտոմեքենայի միջից դուրս են բերել երկաթե արգելապատնեշը։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին ու նրանց երեխան։

Կիսվել