Մամուլ

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 59-ամյա վարորդը բեռնատարով բախվել է հողաթմբին. վարորդը տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 59-ամյա վարորդը բեռնատարով բախվել է հողաթմբին. վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Մուրադ Հ.-ն իր վարած Howo մակնիշի բեռնատարով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով վերամբարձ կռունկ և հատուկ տեխնիկական միջոցներ:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի  հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

howo bernatar

Տեղում է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պաատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ  Ստեփան Սուքիասյանի և Անի Թովմասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ս. Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել