Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան զոհեր, վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 78 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի, «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի բեռնատարը: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: 

margara avto

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Քիչ առաջ պարեկները պարզեցին, որ մինչև «GAZ 3110»-ին բախվելը «Mercedes»-ը բախվել է նաև դեպի Վանաձոր ընթացող «Volvo» մակնիշի բեռնատարին:

avt marg