Ողբերգական ավտովթար․ 20-ամյա վարորդը Opel-ով Աշտարակի կամրջի սկզբնամասում բախվել է քարաբեկորներին․ դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ողբերգական ավտովթար․ 20-ամյա վարորդը Opel-ով Աշտարակի կամրջի սկզբնամասում բախվել է քարաբեկորներին․ դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 00։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մհեր Խուրշուդյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, Աշտարակի կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարաբեկորներին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ․ Խուրշուդյանը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 20 մետր դուրս։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։