Ողբերգական ավտովթար․ Արագածոտնի մարզում բախվել են «Mercedes»-ն ու քարով բարձված «ԶԻԼ»-ը․ կա 2 զոհ
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու քարով բարձված «ԶԻԼ»-ը. մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. փրկարարները մեքենաներից դուրս են բերել 2 մահացածների մարմիններ, կա նաև վիրավոր։
ArmLur.am-ի թղթակիցը եղել է դեպքի վայրում։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել են։ Իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։
Փրկարարներին ավելի քան երեք ժամ է պահանջվել, մինչև հատուկ տեխնիկայի միջոցով «Mercedes»-ի մահացած ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ «ԶԻԼ»-ի վարորդին՝ իր մեքենայի տակից։
Մանրամասները՝ տեսանյութում․