Ողբերգական ավտովթարից մահացածները եղբայրներ էին
Ողբերգական ավտովթարից մահացածները եղբայրներ էին
Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մահացել են Փոքր Վեդիի բնակիչներ Մասիս Ժուռոյանը և Շանթ Ժուռոյանը:
Bavnews.am-ի տեղեկություններով 21-մյա Մասիսը և 25-ամյա Շանթը հարազատ եղբայրներ էին:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել է:
17 անձ, որոնցից մեկն անգիտակից վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: