Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր. գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ մոտ 20 մետր հեռավորության վրա
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Volkswagen Dora» մակնիշի ավտոմեքենան Քարաշամբ- Լուսակերտ ավտոճանապարհի Քարաշամբ գյուղի վարչական տարածքոում բախվել է երկաթե արգելապատնեշին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, հողաթմբերին ու գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:Վիրավորներին գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 15-20 մետր հեռավորության վրա՝ դրսում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննսիյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել են պարեկները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 046 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Մուշեղ Ստեփանյանի գլխավորությամբ:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն:Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Եղվարդի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչ Վահե Կակոյանի գլխավորությամբ:
Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս վիրավորին «Աբովյան» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: