Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «ԶԻԼ»-ի հետնամասի մեջ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում, Գագարին վարչական բնակավայրի տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Գաբրիել Գալոյանի վարած «ԶԻԼ 130» մակնիշի և 49-ամյա Ռոստոմ Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է ծառերին, իսկ «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։
Ժամանել «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը։ Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դիատարին։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։