Մամուլ

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարաները և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մահացածներին «06»-ի միջից  դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա մահացածների մարմինները մոտեցրել են դիատարերին։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորներիի ինքնությունը։ Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափովելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում