ՄամուլՏեսանյութ

Ո՞ւր են ձնամաքրման 50 հատ նոր սարքավորումները (Տեսանյութ)

Ո՞ւր են ձնամաքրման 50 հատ նոր սարքավորումները (Տեսանյութ)

Հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․

Նա բարձրաձայնում է, որ Երևանի քաղաքապետարանը մայթերի՝ 50 հատ ձնամաքրման սարքավորումներ է այս տարի ձեռք բերել, այդուհանդերձ, ձնամաքրման աշխատանքները պատշաճ չեն արվում։

«Ո՞վ կպատկերացներ, որ ձմռանը ձյուն կգար, էն էլ ուր-ուր՝ մասիվներում։ Երևանի քաղաքապետարան և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, ո՞ւր են մայթերի՝ նոր ստացված 50 հատ ձնամաքրման սարքավորումները։

Մի՞թե պարզ չէ, որ առաջին հերթին դրանք պետք է Նոր Նորք վարչական շրջանին տրամադրվեին»,-գրել է նա՝ կից տեսանյութ ներկայացրել։